Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.08.25 Մեկնարկվել են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Րաֆֆու և Դրոյի փողոցների մայթեզրերի կառուցման աշխատանքները ։

Պետություն համայնք 2025 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Արաքս բնակավայրում սկսվել են Րաֆֆու և Դրոյի փողոցների մայթեզրերի կառուցման աշխատանքները։ 
Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 478 գծմ։ 
Ծրագրի արժեքը կազմում է 23 100 000 դրամ։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացվող աշխատանքներից⬇️

01.08.25 Գրիբոյեդով բնակավայրում իրականացվել են խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքներ

Գրիբոյեդով բնակավայրի Պարոնյան փողոցում կառուցվել է խմելու նոր ջրագիծ՝ պլաստմասե խողովակներով։ Նոր կառուցված ջրագծի երկարությունը կազմում է 250 մետր։
Անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել են Արաքսի համայնքապետարանի կողմից, իսկ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ուրախ օգտագործեք, սիրելի՛ բնակիչներ։
Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ աշխատանքային գործընթացից⬇️ Շարունակելի…✅ ✅ ✅

31.07.25 Հայկաշեն բնակավայրում իրականացվել են խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքներ

Հայկաշեն բնակավայրի 10-րդ փողոցում կառուցվել է խմելու նոր ջրագիծ՝ պլաստմասե խողովակներով։ Նոր կառուցված ջրագծի երկարությունը կազմում է 250 մետր։✅ ℹ️
Անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել են Արաքսի համայնքապետարանի կողմից, իսկ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ուրախ օգտագործեք, սիրելի՛ բնակիչներ։
Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ աշխատանքային գործընթացից⬇️ Շարունակելի…

31.07.25 Մեկնարկվել են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի 15-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները ։

Պետություն համայնք 2025 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Ապագա բնակավայրում սկսվել են գյուղի 15-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ 
Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 496 գծմ։ 
Ծրագրի արժեքը կազմում է 34 699 200 դրամ։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացվող աշխատանքներից⬇️

30.07.25 Արաքս համայնքի մարզիկները շարունակում են բարձր պահել համայնքի և հայրենիքի անունը միջազգային հարթակներում ✊🏼

Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի բնակիչ Ջանես Նազարյանը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբիշների մինչև 17 տարեկանների պայքարում 65 կգ քաշային կարգում հանդես գալով հաղթեց վրաց ըմբիշին և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Շնորհավորում ենք մեր սիրելի մարզիկին և իր մարզիչին, մաղթում ենք նորանոր հաղթանակներ։

Կեցցե՜ս Ջանես ջան✊

28.07.25 Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Համաշխարհային Համալսարանական Ամառային Խաղերի ոսկե մեդալակիր
Արաքս համայնքի Ապագա բնակավայրի բնակիչ, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը փայլուն ելույթով հանդես եկավ Գերմանիայի Ռեին-Ռհուրում անցկացվող Համաշխարհային Համալսարանական Ամառային Խաղերի (Ունիվերսիադա) ընթացքում։ Նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը ցուցաբերելով բարձրակարգ պատրաստվածություն և ստանալով 14933 միավոր՝ նվաճեց ոսկե մեդալ և գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը։ Շնորհավորում ենք Համլետ ջան, շնորհակալ ենք մեզ այսքան մեծ հպարտության առիթներ պարգևելու համար։ Մեզ համար մեծ հպարտություն և ուրախություն է տեսնել մեր համայնքը ներկայացնող մարզիկի նման փայլուն արդյունքները միջազգային հարթակում։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներ ... Մանրամասն
27.07.25 Շնորհավոր Վարդավառի տոնը` Քրիստոսի Պայծառակերպության օրը.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը մեզ հուշում է լցվել լույսով, սիրով և բարությամբ։ Այս տոնը կոչ է անում ամրացնել հավատքը, հոգին լցնել մաքրությամբ և սրտերը՝ խաղաղությամբ։ 
Շնորհավորում ենք համայն հայության՝ հանձինս Արաքս համայնքի սիրելի բնակիչներին, թող որ ձեզ համար իրականանա Վարդավառն իր բոլոր խորհուրդներով՝ սրբագործման, սիրո, միավորման ու պտղաբերության:🩵
Ուրախ Վարդավառ բոլորին💦🩵

1 2 3


Բոլորը
Արտահերթ նիստ 31/07/2025
ԱՐՄԱ TV-ի անդրադարձը
25/05/2025
Ավագանու արտահերթ նիստ 21.07.2025թ.
Արտահերթ նիստ 31/07/2025
Ավագանու արտահերթ նիստ 18.07.2025թ.
Շախմատի առաջնություն
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը
Հերթական նիստ 22/04/2024
Հերթական նիստ 24/05/2024
Մեծամորի մանկապարտեզի բացումը
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացում
Հերթական նիստ 19/03/2025
Խորոնքի մանկապարտեզի բացում
ՀՀ ՏԿԵ նախարարը այցելեց Արաքս համայնք
Հ1 հեռուստաընկերության անդրադարձն Արաքս համայնքում
Հերթական նիստ 25/04/2025
Հեծանվավազքի համայնքային փուլ
Հերթական նիստ 26/06/2024
Հերթական նիստ 17/10/2024
ՏԻ համակարգը 28 տարեկան է
Հերթական նիստ 21/11/2024
Հերթական նիստ 25/12/2024
Հերթական նիստ 11/02/2025
ԱՐՄԱ TV ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Կապույտ վառելիքը՝ բաղձալի երազանք
Հերթական նիստ 12/12/2023
Արտահերթ նիստ 20/12/2023
Հերթական նիստ 15/02/2024
Հերթական նիստ 18/03/2024
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացում
Արտահերթ նիստ 27/01/2022
Հերթական նիստ 08/02/2022
Հերթական նիստ 08/04/2022
Արտահերթ նիստ 25/04/2022
Հերթական նիստ 01/05/2022
Արտահերթ նիստ 20/05/2022
Հերթական նիստ 13/06/2022
Արտահերթ նիստ 29/06/2022
Արտահերթ նիստ 28/07/2022
Հերթական նիստ 14/10/2022
Արտահերթ նիստ 14/11/2022
Հերթական նիստ 14/12/2022
Արտահերթ նիստ 28/12/2022
Արտահերթ նիստ 29/12/2022
Արտահերթ նիստ 12/01/2023
Հերթական նիստ 14/02/2023
Հերթական նիստ 14/03/2023
Հերթական նիստ 14/04/2023
Հերթական նիստ 15/05/2023
Արտահերթ նիստ 02/06/2023
Հերթական նիստ 14/06/2023
Արտահերթ նիստ 28/06/2023
Արտահերթ նիստ 28/07/2023
Հերթական նիստ 12/09/2023
Հերթական նիստ 12/10/2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner