ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի <<Արտիմետի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ 4 դաստիարակի` 0,56 դրույքաչափով, , մեթոդիստի՝ 0,25 դրույքաչափով,լեգոպեդի 0,5 դրույքաչափով․հատուկ մանկավարժի 0,5 դրույքաչափով թափուր պաշտոնները համալրելու համար:
Վերոհիշյալ պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի դրույքաչափի։ Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում ( Ձև 1)
2․կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5․ինքնակենսագրություն ՝ Ձև 4
6․լուսանկար 3x4չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ,կամ զինվորական կցագրման վկայական։
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ(առկայության դեպքում)
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 10․10.2025թ : ամեն օր` ժամը 10։00-ից - 16։00-ն, բացի ոչ աշխատանքային օրերից։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 13։00-ին, <<Արտիմետի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքում ,հասցե՝ գ. Արտիմետ , Հ․ Շիրազի 1 :
Տեղեկությունների համար զանգահարել 093 223122 հեռախոսահամարով։