|
04.11.25
📌Մասնակցային բյուջետավորում 2025
|
|
📍Մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ բնակավայրի Իսահակյան փողոցից Մեծամոր գյուղ տանող ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները։ ✅Ծրագրի նպատակն է բարելավել Գայ գյուղի և հարակից բնակավայրերի ճանապարհային ենթակառուցվածքը՝ ստեղծելով անվտանգ և բարեկարգ պայմաններ։ Հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի՝ ապահովելու գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ տեղափոխումն ու նպաստելու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ 💰Ծրագրի ընդահնուր արժեքը կազմում է 97․571․800 դրամ, որից 59․343․100 դրամ համայնքային բյուջեից և 38․228․700 դրամ կառավարության կողմից։ 🔗 Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 700 գծամետր։#Արաքսհամայնք ...
Մանրամասն |
|
|
04.11.25
📍Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրում:
|
|
📌Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում խճալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրում՝ Թումանյան, Փափազյան և Շիրազի փողոցներում, ինչպես նաև Սևակի և Շիրազի փողոցները միացնող ճանապարհահատվածում։ 🖇️Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 750 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 5 միավոր բեռնատար մեքենա՝ 70 մ³ խճանյութ։ 🔸Համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է բոլոր բնակավայրերի համաչափ բարեկարգման աշխատանքներ՝ ձգտելով ապահովել մաքուր, հարմարավետ և բարեկեցիկ միջավայր բնակչության համար։ Շարունակելի…✅✅✅ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գրիբոյեդովբնակավայր
|
|
|
04.11.25
📌 Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրի Ա․Իսահակյան և Սունդուկյան փողոցներում իրականացվել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքներ։
|
|
🖇️ Կառուցված նոր ջրագծերի ընդհանուր երկարությունը կազմում է 530 գծամետր։ 💧Նոր ջրագծերի կառուցումը կնպաստի բնակիչների համար խմելու ջրի անխափան մատակարարմանը և կբարելավի կենցաղային պայմանները։ 🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ խողովակները և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը։ Այս գործընթացներին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև բնակիչները։ ✨Բարով օգտագործեք, սիրելի բնակիչներ✨ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գրիբոյեդովբնակավայր
|
|
|
04.11.25
📌 Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի նախաձեռնությամբ կայացավ հանրային քննարկում խորհրդակցական մարմնի անդամների մասնակցությամբ։
|
|
👥 Նիստը վարում էին խորհրդակցական մարմնի նախագահ Ղազար Ղազարյանը և խորհրդակցական մարմնի քարտուղար Վարսենիկ Վարդանյանը։ Քննարկմանը մասնակցում էին խորհրդակցական մարմնի անդամներ՝ Վ․ Հարությունյանը, Ա․ Նավասարդյանը, Ռ․ Թեմուրյանը, Մ․ Ազատյանը, Հ․ Մարգարյանը, Ս․ Քոչարյանը, Ա․ Առաքելյանը, Ս․ Ենոքյանը, Ս․ Հարությունյանը։ 🗓 Քննարկման օրակարգային հարցը Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի հաստատումն էր, որի նպատակն է համայնքի զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալական առաջնահերթությունների համատեղ գնահատումը։ 📝 Բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները ներկայացրեց խորհրդակցական մարմնի նախագահ Ղազար Ղազարյանը, ով շեշտեց թափանցիկության, արդյունավետ կառավարման և համայնքի բնակիչների ...
Մանրամասն |
|
|
04.11.25
🌟 Արաքս համայնքի Արաքս բնակավայրի «Արաքսի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացվեց կրտսեր խումբ։
|
|
📌Սույն թվականի նոյեմբերի 4-ին Արաքսի համայնքապետարանի ներկայացուցիչները մասնակցեցին Արաքս համայնքի Արաքս բնակավայրի «Արաքսի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կրտսեր խմբի բացման արարողությանը։ 🔸Միջոցառման ընթացքում կարևորվեցին նախադպրոցական կրթության կարևորությունը համայնքի երեխաների զարգացման, նրանց ստեղծագործական և սոցիալական հմտությունների ձևավորման գործում։ Նոր խմբի բացումը համայնքում կարևոր քայլ է մանկապարտեզի գործունեության ընդլայնման և ավելի շատ երեխաների ընդգրկման ուղղությամբ։ Արաքսի համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորեցին մանկապարտեզի անձնակազմին և փոքրիկներին՝ մաղթելով հետաքրքիր, բովանդակալից և սիրով լեցուն ուսումնական ընթացք 👧🧒 🎊✨ Արաքս համայնքը շնորհակալություն ...
Մանրամասն |
|
|
03.11.25
📍 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Առատաշեն բնակավայրում:
|
|
📌Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում խճալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի Աբովյան, Բաղրամյան և Սայաթ-Նովա փողոցներում։ 🖇Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 750 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 11 միավոր բեռնատար մեքենա՝ 154 մ³ խճանյութ։ ✅Համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է բոլոր բնակավայրերի համաչափ բարեկարգման աշխատանքներ՝ ձգտելով ապահովել մաքուր, հարմարավետ և բարեկեցիկ միջավայր բնակչության համար։ Շարունակելի… #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Առատաշենբնակավայր
|
|
|
03.11.25
Սկսվել են Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրի Պ․ Սևակ փողոցի սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքները։
|
|
🔥Սկսվել են Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրի Պ․ Սևակ փողոցի սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքները, որի ընդհանուր երկարությունը 645 գծմ է։ 💰Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 6․192․000 դրամ, որից 55%՝ համայնքային բյուջեից և 45% ՝ կառավարության կողմից։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գրիբոյեդովբնակավայր #Գազաֆիկացում
|
|
| 1 2 3 |