02.12.24
Մեկնարկվել են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի Բաղրամյան, Զ․ Անդրանիկ և Գ․ Նժդեհ փողոցների գազաֆիկացման աշխատանքները
|
Մեկնարկվել են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի Բաղրամյան, Զ․ Անդրանիկ և Գ․ Նժդեհ փողոցների գազաֆիկացման աշխատանքները։ Պետություն համայնք 2024 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Արաքս բնակավայրում սկսվել են գյուղի Բաղրամյան, Զ․ Անդրանիկ և Գ․ Նժդեհ փողոցների գազաֆիկացման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 655 գծմ։ Ծրագրի արժեքը կազմում է 16 644 000 դրամ։
|
|
02.12.24
Մաքրման աշխատանքներ են իրականացվել Ջրարբի բնակավայրում
|
Աշխատանքներն իրականացվել են Գ.Նժդեհ, Ա.Իսահակյան, Մ.Մեծարենց փողոցների մաքրման ու բարեկարգման նպատակով։ Բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
02.12.24
Հանրային քննարկման հրավեր
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին N 1325-Ն (խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն, 2025 թվականի հունվարի 8-ին ժամը` 14:30-ին, ...
Մանրամասն |
|
29.11.24
Մեկնարկվել են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի սալարկման աշխատանքները
|
Առատաշեն գյուղի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի սալարկման աշխատանքներն իրականացվում են պետություն համայնք 2024 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որտեղ համայնքային բյուջեից ծրագրի ֆինանսավորման չափը կազմում է 75% ։ Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 960 գծմ /2186,44 քմ/ ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27900000 դրամ։
|
|
27.11.24
Հարթեցման և խճալցման աշխատանքներ են իրականացվել Գրիբոյեդով բնակավայրում
|
Հարթեցվել և խճալցվել է 4-րդ փողոցը, երկարությունը՝ 150 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
25.11.24
Բարեկարգման և ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում հերթական աշխատանքները իրականացվել են Լուսագյուղ բնակավայրում
|
Շրջակա միջավայրի բարեկարգման և ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում հերթական աշխատանքները իրականացվել են Լուսագյուղ բնակավայրում։ Տիղմից և աղբից մաքրվել է դաշտամիջյան ջրահեռացման ջրատար, երկարությունը կազմել է 800 մետր։ Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
22.11.24
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունում Արաքս համայնքն ունի պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած մարզիկներ
|
Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունում Արաքս համայնքն ունի պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած մարզիկներ։ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի բնակիչ Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր՝ եզրափակիչ գոտեմարտում 3-3 հաշվով հաղթելով Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցչին։Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի բնակիչ Գասպար Տերտերյանը առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում 67 կգ քաշային կարգում 11-0 հաշվով հաղթեց իրանցի ըմբիշին դառնալով ոսկե մեդալակիր։Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի բնակիչ Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում 8-0 հաշվով ...
Մանրամասն |
|
1 2 3 |