Այսօր: Կիրակի, 7 Սեպտեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.09.25 Արաքս համայնքի Գայ բնակավայրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ:

Արաքս համայնքի Գայ բնակավայրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: ————————————————————————

Աշխատանքներն իրականացվել են Գայի 2-րդ հատվածում՝ Շորքաշվան թաղամասւմ

⚠️ Բարեկարգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմել է 10 կմ 600 մետր

✅ ℹ️ Աշխատանքներն իրականացվել են հատուկ տեխնիկայի՝ գրեյդերի օգնությամբ: Նմանատիպ աշխատանքները Արաքս համայնքում կլինեն շարունակական...

✅ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից⬇️ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գայբնակավայր

05.09.25 Արաքս համայնքի #Ջրարբի բնակավայրում իրականացվել է արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ։

 Ջրարբի բնակավայրում իրականացվել են աշխատանքներ՝ փողոցների լուսավորության և ընդլայնման նպատակով։ Աշխատանքները կատարվել են հետևյալ փողոցներում `

📍 Ե. Չարենց

📍Ղ. Աղայան

📍Մ. Սարյան

📍Խ.Աբովյան

📍Ս.Խաչատրյան

📍Մ.Մեծարենց

📍Ա. Իսահակյան

📍Հ. Թումանյան

Աշխատանքների արդյունքում անցկացվել է շուրջ 256 մետր երկարությամբ 2x16 սիպ մալուխ

✅ Տեղադրվել է 20 հատ ծակող սեղմակ

✅ 24 հատ ձգիչ

✅ 17 հատ պահունակ

✅ 27 հատ 50(ՎՏ) լեդ լուսատու վահան

✅ Ի ուրախության բոլորիս,#Ջրարբի բնակավայրում ավարտվեցին արտաքին լուսավորության ցանցի աշխատանքները, բնակավայրի բոլոր փողոցները լուսավորված են։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից⬇️

05.09.25 Արաքս համայնքի #Ապագա բնակավայրում իրականացվել է արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ:

🔉Ապագա բնակավայրում իրականացվել են աշխատանքներ փողոցի լուսավորության և ընդլայնման նպատակով:

📍Աշխատանքն իրականացվել է Ապագա գյուղի 8-րդ փողոցում: Աշխատանքների արդյունքում անցկացվել է շուրջ` 1056 մետր երկարությամբ 2x16 սիպ մալուխ 82 հատ ծակող սեղմակ 80 հատ ձգիչ 42 հատ պահունակ 42 հատ 50(ՎՏ) լեդ լուսատու վահան ________________________________________________

✅Ի ուրախություն բոլորիս #Ապագա բնակավայրում ավարտվեցին արտաքին լուսավորության ցանցի աշխատանքները, բնակավայրի բոլոր փողոցները լուսավորված են: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից ⬇️

02.09.25 Արաքս համայնքի #Ապագա բնակավայրի վարչական տարածքում բարեկարգման ծրագրի շրջանակներում կատարվել են ինժեներական ենթակառուցվածքների կարգավորման աշխատանքներ

📌Արաքս համայնքի #Ապագա բնակավայրի վարչական տարածքում բարեկարգման ծրագրի շրջանակներում կատարվել են ինժեներական ենթակառուցվածքների կարգավորման աշխատանքներ, մասնավորապես՝ իրականացվել է 36-րդ և 37-րդ փողոցներին հարակից ջրահեռացման համակարգի ջրատարների մաքրման աշխատանքներ, որոնց արդյունքում ամբողջությամբ մաքրվել է շուրջ 170 մետր երկարությամբ ջրատար: ✅Այս քայլը կնպաստի ոչ միայն ջրահեռացման համակարգի անխափան գործունեությանը , այլև կբարելավի շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանները և կնվազեցնի հեղեղումների առաջացման հավանականությունը: #Արաքսհամայնք

02.09.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության N1325-Ն որոշմամբ (փոփ. 28.12.2023թ., 2343-Ն) սահմանված կարգով, 2025թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00, անցկացման հասցեն՝ գ․Արտիմետ, Չարենցի 45, նախատեսվում է անցկացնել Արաքս համայնքի Արտիմետի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում, և գրավոր՝ Արաքսի համայնքապետարան, ծանուցումից 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից ... Մանրամասն
01.09.25 Գիտելիքի և դպրության օր

Այսօր Արաքս համայնքի բոլոր 13 բնակավայրերի դպրոցներում տիրում էր ուրախություն ու տոնական տրամադրություն։
✨ Համայնքապետարանի աշխատակազմը մասնակցեց սեպտեմբերմեկյան միջոցառումներին և ավանդույթի համաձայն առաջին դասարանցիներին նվիրեց գեղեցիկ պայուսակներ՝ լեցուն անհրաժեշտ գրենական պիտույքներով։
📝🎒 Սիրելի՛ աշակերտներ, Արաքս համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում են ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և մաղթում հաջողություններով ու նոր նվաճումներով լի ուսումնական տարի։ 🌟

01.09.25 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ևԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ📚
Հարգելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և կրթության օրվա կապակցությամբ։ Սա այն օրն է, երբ հազարավոր աշակերտներ ու ուսանողներ նորից կանգնում են գիտելիքի շեմին՝ սկսելով զարգացման ու ինքնակատարելագործման հերթական փուլը։ Առանձնահատուկ շնորհավորում ենք առաջին դասարան ընդունված մեր փոքրիկ աշակերտներին։ Թող դպրոցական կյանքում ձեր յուրաքանչյուր օր լցվի ուրախությամբ, նոր բացահայտումներով ու գիտելիքի մեծ սիրով։ Դուք մեր ապագայի հույսն ու ուժն եք։ Կրթությունը մեր պետության և հասարակության ապագայի ամուր հենարանն է։ Այն սերնդեսերունդ փոխանցվող արժեք է, որն ապահովում է մեր հայրենիքի առաջընթացը, ազգային ինքնության պահպանությունն ու հզորացումը։ ... Մանրամասն
1 2 3


Բոլորը
Արտահերթ նիստ 31/07/2025
ԱՐՄԱ TV-ի անդրադարձը
25/05/2025
Ավագանու արտահերթ նիստ 21.07.2025թ.
Արտահերթ նիստ 31/07/2025
Ավագանու արտահերթ նիստ 18.07.2025թ.
Շախմատի առաջնություն
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը
Հերթական նիստ 22/04/2024
Հերթական նիստ 24/05/2024
Մեծամորի մանկապարտեզի բացումը
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացում
Հերթական նիստ 19/03/2025
Խորոնքի մանկապարտեզի բացում
ՀՀ ՏԿԵ նախարարը այցելեց Արաքս համայնք
Հ1 հեռուստաընկերության անդրադարձն Արաքս համայնքում
Հերթական նիստ 25/04/2025
Հեծանվավազքի համայնքային փուլ
Հերթական նիստ 26/06/2024
Հերթական նիստ 17/10/2024
ՏԻ համակարգը 28 տարեկան է
Հերթական նիստ 21/11/2024
Հերթական նիստ 25/12/2024
Հերթական նիստ 11/02/2025
ԱՐՄԱ TV ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Կապույտ վառելիքը՝ բաղձալի երազանք
Հերթական նիստ 12/12/2023
Արտահերթ նիստ 20/12/2023
Հերթական նիստ 15/02/2024
Հերթական նիստ 18/03/2024
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացում
Արտահերթ նիստ 27/01/2022
Հերթական նիստ 08/02/2022
Հերթական նիստ 08/04/2022
Արտահերթ նիստ 25/04/2022
Հերթական նիստ 01/05/2022
Արտահերթ նիստ 20/05/2022
Հերթական նիստ 13/06/2022
Արտահերթ նիստ 29/06/2022
Արտահերթ նիստ 28/07/2022
Հերթական նիստ 14/10/2022
Արտահերթ նիստ 14/11/2022
Հերթական նիստ 14/12/2022
Արտահերթ նիստ 28/12/2022
Արտահերթ նիստ 29/12/2022
Արտահերթ նիստ 12/01/2023
Հերթական նիստ 14/02/2023
Հերթական նիստ 14/03/2023
Հերթական նիստ 14/04/2023
Հերթական նիստ 15/05/2023
Արտահերթ նիստ 02/06/2023
Հերթական նիստ 14/06/2023
Արտահերթ նիստ 28/06/2023
Արտահերթ նիստ 28/07/2023
Հերթական նիստ 12/09/2023
Հերթական նիստ 12/10/2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner