Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ և 25–րդ կետերով, հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Խաչատրյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիր մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի Թումանյան փողոց 1 հասցեում գտնվող քաղաքացի Գայանե Կարապետի Խաչատրյանին պատկանող 0.141հա տնամերձ հողամասում /ծածկագիր 04-023-0047-0010/ նախկինում գրանցված 24,3քմ օժանդակ շինության գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի՝ նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման՝ գործառնական նշանակության, օժանդակ շինության անվանումը փոխարինելով խանութի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: