Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արաքս համայնքի Ապագա գյուղի բնակիչ Գևորգ Խաչատրյանի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Լուծել 2024 թվականի հուլիսի 25-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի լիազորված անձ Ավետիք Ալբերտի Սենիքերիմյանի և քաղաքացի Գևորգ Ռուբիկի Խաչատրյանի միջև կնքված 3.8372 հա հողամասի  վարձակալության պայմանագիրը /N 23042024-04-0089 սեփականության վկայական/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: