Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Թույլատրել մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության՝ 04-050-0126-0005 ծածկագրով 3.9764հա , 04-050-0126-0007 ծածկագրով 0.77722 հա 4-րդ կարգի վարելահողերը 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
2.Մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 3.9764հա-ի համար՝ 140000 ՀՀ դրամ, 0.77722 հա-ի համար՝ 30000 ՀՀ դրամ: Մրցույթի մեկնարկային քայլ՝ 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճար սահմանել 10000 ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: