Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով` օրենքի անալոգիայով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N595-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի նախադպրոցական կրթության գործունեության իրականացման համար Արաքս համայնքի «Հայկաշենի-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց շահագործման նպատակով տրամադրելու մասին.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող՝ Հայկաշեն գյուղ, 9-րդ փողոց 28 հասցեում գտնվող, 113․8քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, 35քմ մակերեսով մանկապարտեզը, 10․8քմ մակերեսով սանհանգույցը, 12․2քմ մակերեսով խոհանոցը, և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 04-056-0053-0006 կադաստրային ծածկագրով 0.1488հա հողամասը(որից 0․0186 հա բնակավայրի հասարակական կառուցապատման) (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել Արաքս համայնքի «Հայկաշենի-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին` նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |