|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հոկտեմբերի 2025 թվականի N 94-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,13 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025ԹՎԱԿԱՆԻ N22-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «Մենեջմենթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-048-0104-0007 կադաստրային ծածկագրով 0,13 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը օտարել աճուրդային կարգով: 2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-048-0104-0007 կադաստրային ծածկագրով 0,13 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի համար 900000 /ինը հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: 4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն: 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 0,13հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը աճուրդային կարգով օտարելու մասին» N22-Ա որոշումը: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -15 ԱԲԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|