Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2025 թ.

ԳԱՅ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,259 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0,05ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով, հիմք ընդունելով սեփականատեր Ռոբերտ Նավասարդյանի 2025թվականի սեպտեմբերի 9-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի Խաչատրյան փողոց 18 հասցեում գտնվող քաղաքացի Ռոբերտ Յուրիկի Նավասարդյանի սեփականություն հանդիսացող 04-033-0032-0004 կադաստրային ծածկագրով 0.259հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 0,05հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող:

2. Նշված 0․05հա մակերեսով հողամասի վրա գտնվող 73,5քմ մակերեսով առկա շինության գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական նշանակության թոնրատան, իսկ 4,4քմ մակերեսով առկա շինության գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական նշանակության պարսպի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 500քմ մակերեսով հողամասը և 77,9քմ մակերեսով շինությունը հանել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:

4. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Գայ, Խաչատրյան փողոց 18:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ավետիք Սենիքերիմյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner