Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 33-րդ հդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 15.02.2022թ. N/27.3/6427-2022 գրությամբ ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը և Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալտնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 28.02.2022թ. դրական եզրակացությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի բյուջեն համաձայն հավելվածի:
1.1 Եկամուտների մասով՝ 1163578.0 հազար դրամ:
1.2 Ծախսերի մասով՝ 1163578.0 հազար դրամ:
1.3 Հավելուրդը կամ պակասուրդը՝ 0 դրամ:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների մասին: |