Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի բնակիչ Վարդուշ Վարաքի Կարապետյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Ջրարբի գյուղի Հ. Թումանյան փողոց 13 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրի` 2016թ-ի թիվ 4924 սեղանամատյանի, ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 18.03.1994թ. թիվ 41 որոշման հիման վրա /0.21հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Հ. Թումանյան փողոց 13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդուշ Վարաքի Կարապետյանի /ծնվ․1950թ․/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0.21հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 71,5քմ կառուցված 1978թ, աստիճանահարթակ՝ 1,8քմ կառուցված 1978թ, բնակելի տուն` 48,3քմ կառուցված 1978թ, ԲՊ՝ 22,7քմ կառուցված 1978թ, աստիճանահարթակ՝ 3,2քմ կառուցված 1978թ., օժանդակ շինություն՝ 27,8քմ կառուցված 1986թ, օժանդակ շինություն՝ 26,3քմ կառուցված 1986թ, անասնաշենք՝ 22,2քմ կառուցված 2000թ, ծածկ` 104,5քմ կառուցված 2000թ․/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Վարդուշ Վարաքի Կարապետյանի /ծնվ․1950թ․/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Ջրարբի Հ. Թումանյան փողոց 13 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: