Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 2/փ- 400 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 04-085-0030-0042 կադաստրային ծածկագրով 0.3 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ՝ գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի՝ նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողեր՝ գործառնական նշանակության հողերի կատեգորիա:
2. Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |