Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
- Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության ` 04-033-0016-0022 ծածկագրով 0.7 հա վարելահողը 25 տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
- Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման տարեկան վարձավճարի չափ սահմանել 0.7 հա-ի համար` 105000 ՀՀ դրամ, մրցույթի մեկնարկային քայլը` 5500 ՀՀ դրամ:
- Մասնակցության վճարը սահմանել 10000 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|