Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1097-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1097-Ա

ԱՍԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Ասատուր Ստեփանի Մուրադյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի գործը պարզեցի՝ Ասատուր Ստեփանի Մուրադյանի /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Գայ, Երևանյան փ․, 38 տ․/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ Ասատուր Մուրադյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04–033–0225–0020 կադաստրային ծածկագրով հողամասը օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, այն է իրականացվում է ձկնաբուծություն։ Անձի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությունով սահմանված, 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված խախտումներ, որոնք առաջացնում են տուգանքի նշանակումներ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով:

Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունվարի 9-ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 13-ին կազմված արձանագրությունը։

Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Ասատուր Մուրադյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2024 թվականի օգոստոսի 21-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 21–ին տրված N LO124088522AM ստացականը/։

Ասատուր Մուրադյանը 2024 թվականի օգոստոսի 28-ին ներկայացել է Արաքսի համայնքապետարան, մասնակցել վարույթի լսմանը և հայտնել, որ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր կադաստրային քարտեզում տեղ գտած սխալն ուղղելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 13-ին ներկայացել է Արաքսի համայնքապետարան և խնդրել մեկամսյա ժամկետով կասեցնել իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը, մինչև իր կողմից հողամասի չափագրման և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացնելը։

Վերոգրյալից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ «Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ասատուր Ստեփանի Մուրադյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել մեկ ամիս ժամկետով։

2. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, կամ հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով, կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner