Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 577-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 577-Ա

ԱՐՄԵՆ ԱԶԻԶԻ ԱՎԴՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Արմեն Ավդոյանի 2025 թվականի մայիսի 26-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի Նար-Դոսի փողոց 1 հասցեում գտնվող Արմեն Ազիզի Ավդոյանին սեփականության իրավունքով պատկանող /04-064-0002-0002/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 196.3քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 9.7քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 1.0 քմ արտաքին մակերեսով զուգարանը, 1.9քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Ավագ Ավագյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024HQC68N։

2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի շինությունների 1քմ-ի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 725.4 Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*196,3քմ=237327 /երկու հարյուր երեսունյոթ հազար երեք հարյուր քսանյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ: 725.4*12,6քմ=9140 /ինը հազար մեկ հարյուր քառասուն/ Հայաստանի Հանրապետության դրամԸնդամենը՝ 237327+9140=246467 /երկու հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր վաթսունյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման հաշվարկված վճարը` 246467 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Մեծամոր գյուղի N900325180157 հաշվեհամարին:

4. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացման համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner