Քաղաքացի Սեդա Լևիկի Կորշունովայի /ծնվ. 1985թ/ լիազորված անձ Հերմինե Հայրապետյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Գրիբոյեդով գյուղի Հ. Թումանյան փողոց 6 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրերի` 2024թ-ի թիվ 7473, 2017թ-ի թիվ 6589, թիվ 6590, թիվ 6591, թիվ 6592 սեղանամատյանի/ 0,16հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի Հ. Թումանյան փողոց 6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեդա Լևիկի Կորշունովայի /ծնվ. 1985թ/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,16հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն /նկուղ/` 22,2քմ ԿԳ, բնակելի տուն /նկուղ/` 99,1քմ կառուցված 1996թ, բնակելի տուն` 133,4քմ ԿԳ, ծածկ` 5,2քմ կառուցված 1996թ, ծածկ` 30,9քմ կառուցված 1996թ, ծածկ` 31,8քմ կառուցված 1996թ, ավտոտնակ` 14,8քմ ԿԳ /: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Սեդա Լևիկի Կորշունովայի /ծնվ. 1985թ/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Գրիբոյեդով, Հ. Թումանյան փողոց 6 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: