|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունիսի 2025 թվականի N 590-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209–րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի 2025 թվականի հունիսի 03-ի N 02/16/04221-2025 գրությունը և կից ներկայացված օրակարգը, 2025թ․ հունիսի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին մասնակցելու նպատակով.
Որոշում եմ՝ 1. Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանին 2025 թվականի հունիսի 6-ին գործուղել Հայաստանի Հանրապետության քաղաք Երևան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ 2. Արաքս համայնքի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես վերապահել Արաքս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահրամ Հարությունյանին։ 3․Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ (Ռ․ Թեմուրյան) սահմանված կարգով հատուցել գործուղման հետ կապված ծախսերը։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(348.37 Կբ)
Որոշում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|