Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2024 թ.

ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Գագիկ Հակոբյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի գործը պարզեցի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից Գագիկ Հակոբյանի /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Ջրարբի, Աբովյան փ․,5 2շ, 2․/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ վերջինիս կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04–085-0225-0002 կադաստրային ծածկագրով հողամասը օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ։

Անձի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված խախտումներ, որոնք առաջացնում են տուգանքի նշանակումներ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով:

Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունվարի 9-ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 28-ին կազմված արձանագրությունը։

Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Գագիկ Հակոբյանին հանձնվել է առձեռն հիմք՝  2024 թվականի սեպտեմբերի 12-ին նրա կողմից՝ ծանուցագրի վրա արված գրառումը և ստորագրությունը  ։

Վերոգրյալից և վարչական վարույթի շրջանակներում լսում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ «Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»։

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գագիկ Հակոբյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։

2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Հովսեփյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner