Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, հիմք ընդունելով «Հայկաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված պահանջագիրը, ինչպես նաև Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արաքս համայնքի «Հայկաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության խոհանոցի համար օդորակիչ ձեռք բերելու նպատակով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 150․000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |