Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 2-րդ և 4–րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 14–րդ և 17–րդ ենթակետերը, Ա/Ձ Էմին Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Ա/Ձ Էմին Հովհաննիսյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում 170 քառակուսի մետր մակերեսի համար 2025 թվականի 2-րդ եռամսյակին կազմակերպել և իրացնել հանրային սնունդ, ինչպես նաև իրացնել ոգելից խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ։
2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 14–րդ և 17–րդ ենթակետերի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: