Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22–ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2024 թվականի ապրիլի 30–ի N 2/փ-145 դրական եզրակացությունը, հողի սեփականատեր Տիգրան Ենոքյանի դիմումը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Տիգրան Գևորգի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 1.0 հա հողատարածքը /ԿԾ 04-033-0213-0013, գործառնական նշանակություն` այլ հող/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիայի՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության։ 2. Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |