Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2023 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ Մարգարիտ Միսակի Մարկոսյանը /ծնվ.1952թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Գայ գյուղի Սարյան 2 փողոցի 17 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրի` 2023թ-ի թիվ 1203 սեղանամատյանի/ 0.12 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0189 հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1328-Ն որոշմամբ: Հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք-շինությունները կառուցվել են մինչև 15.05.2001թ., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

                                                                                     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի Սարյան 2 փողոցի 17 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարգարիտ Միսակի Մարկոսյանի /ծնվ.1952թ/ գույքային իրավունքը՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0.12հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0189հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն՝ 115.2 քմ կառուցված 1965թ, պահեստ՝ 9.6քմ կառուցված 1965թ, սանհանգույց՝ 7.6քմ կառուցված 1965թ., ավտոտնակ 31քմ կառուցված 1965թ, պարիսպ`1.5քմ կառուցված 1965թ./: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: 2.Շենք-շինությունների մակերեսները ենթական են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից: 3.Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Մարգարիտ Միսակի Մարկոսյանի /ծնվ.1952թ / սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական: 4. Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Գայ Սարյան 2 փողոց թիվ 17 հասցեն: 5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ավետիք Սենիքերիմյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner