Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի Խաչատրյան փողոց 18/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-033-0032-0059 կադաստրային ծածկագրով 0.037հա բնակավայրերի նշանակության հողամասից 0,01521հա բնակավայրի այլ հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հող:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 152,1քմ մակերեսով հողամասը հանել բնակավայրերի այլ հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռում:

3. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Գայ, Խաչատրյան փողոց 18/1:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner