Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԱՐՄԵՆ ՔՈՉԱՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Գնել Առաքելյան» Ա/Ձ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 12-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024NTS2KY), շինությունը իրականացրած անձի` քաղաքացի Արմեն Քոչարի Պետրոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում գտնվող 392,76քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 123,2քմ արտաքին մակերեսով խորդանոցը ճանաչել Արաքս համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Գնել Առաքելյան» Ա/Ձ–ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ջրառատ, Ուղեկալների փողոց, 5-րդ նրբանցք, 2/1 հասցեն:

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Արմեն Քոչարի Պետրոսյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Արմեն Քոչարի Պետրոսյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Արաքս համայնքի, Ջրառատ գյուղի, Ուղեկալների փողոց, 5-րդ նրբանցք, 2/1 հասցեում գտնվող 0,039276հա /կադաստրային ծածկագիր 04-085-0092-0001/ մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար` 2418 Հայաստանի Հանրապետության դրամ: 2418*123,2քմ=297898 /երկու հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր իննսունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Ջրառատ գյուղի N900325182153 հաշվեհամարին:

5. 1քմ հողամասի օտարման վճարը օժանդակ նշանակության կառույցների համար` 1221 Հայաստանի Հանրապետության դրամ,  1221*392,76քմ=479560 /չորս հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր վաթսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Ջրառատ գյուղի N900325182138 հաշվեհամարին: Վճարման ենթակա է ընդամենը 297898+479560=777458 Հայաստանի Հանրապետության դրամ:

6. Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e5681280-3f1b-4c0b-93e3-1e74bf3f9c7b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner