Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Գևորգ Միրզախանյանի լիազորված անձ Գրիգոր Միրզախանյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող Գևորգ Սուրենի Միրզախանյանին սեփականության իրավունքով պատկանող /04-033-0060-0002/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 22,2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ համաձայն «ԿԱԴԻՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024YDJTWS:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է օժանդակ շինությունների 1քմ-ի համար 853,2 Հայաստանի Հանրապետության դրամ, 853,2*22.2քմ=18941 /տասնութ հազար ինը հարյուր քառասունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 18941 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Գայ գյուղի N900325165158 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: