Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34–րդ հոդվածի 1–ին մասով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «2023 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «12) համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների /մսուր-մանկապարտեզի,մանկապարտեզի/ ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով․ ա․Համայնքի բնակիչ համարվող մանկապարտեզի ծառայությունից օգտվող անձանց համար՝ ութ հազար դրամ բ․այլ համայնքի բնակիչ համարվող մանկապարտեզի ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասնմեկ հազար դրամ գ․համայնքի բնակիչ համարվող, մսուր-մանկապարտեզի /2-ից մինչև 3 տարեկան հասակը/ ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասը հազար դրամ դ․այլ համայնքի բնակիչ համարվող, մսուր-մանկապարտեզի /2-ից մինչև 3 տարեկան հասակը/ ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասնհինգ հազար դրամ ե․նպաստառու,միակողմանի ծնողազուրկ,հաշմանդամության կարգ ունեցող, մանկապարտեզ հաճախող երկուսից ավել երեխա ունեցող ընտանիքների համար՝ չորս հազար հինգ հարյուր դրամ զ․երկկողմանի ծնողազուրկ, 44 օրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների երեխաների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար՝ անվճար»։ 2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «2023 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետի 16-րդ ենթակետը շարունակել շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «դ․ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ էքսկավատոր մեքենան /մոդել՝ SOLD BL-385/մեկ ժամ տրամադրելու համար՝ տասը հազար դրամ
ե․ այլ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ էքսկավատոր մեքենան /մոդել՝ SOLD BL-385/ մեկ ժամ տրամադրելու համար՝ տասներկու հազար դրամ զ․համայնքի բնակիչ համարվող անձանց պտտվող պլատֆորմով անիվավոր էքսկավատոր մեքենան /մոդել՝ JCBJS160W/ մեկ ժամ տրամադրելու համար՝ տասնութ հազար դրամ է․այլ համայնքի բնակիչ համարվող անձանց պտտվող պլատֆորմով անիվավոր էքսկավատոր մեքենան /մոդել՝ JCBJS160W/ մեկ ժամ տրամադրելու համար՝ քսաներկու հազար դրամ ը․համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչ Ա մեքենան /մոդել՝ SWL3220/ մեկ ժամ տրամադրելու համար՝ հինգ հազար դրամ թ․այլ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչ Ա մեքենան /մոդել՝ SWL3220/ մեկ ժամ տրամադրելու համար՝ վեց հազար դրամ ժ․Կամազ 53605-48(A5) մոդելի մեքենայի մեկ կիլոմետրի համար՝ հազար հինգ հարյուր դրամ»։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |