Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետերով, հիմք ընդունելով <<Առատաշենի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ներկայացված գրությունը, ինչպես նաև Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արաքս համայնքի Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցի ավագ դասարաններում սովորող, թվով 15 աշակերտների համար զինվորական համազգեստ ձեռք բերելու նպատակով․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 230․000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |