Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետերով, հիմք ընդունելով «Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված գրությունը և «Գրիբոյեդովի Վ․ Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված գրությունը, ինչպես նաև Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.«Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ դասարաններում սովորող թվով 15 /տասնհինգ/ աշակերտների համար զինվորական համազգեստ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 230000 ( երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ: 2․«Գրիբոյեդովի Վ․ Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ցանկապատի բարեկարգման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |