Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38–րդ հոդվածի 1–ին մասի 7–րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի կենտրոնական փողոցի ջրահեռացման ջրատարի մաքրման ծառայությունների համար․
Որոշում եմ՝
1․ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեի 6․3․1–ի (ջրամատակարարում) 4239 հոդվածից հատկացնել 137․334 (հարյուր երեսունյոթ հազար երեք հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։