Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի բնակիչ Մարգարիտ Գրիգորյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Ջրարբի գյուղի Խ. Աբովյան փողոց 9-րդ փակուղի, 1/2 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 04.09.1995թ. թիվ 7 որոշման հիման վրա /բնակարանի, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Խ. Աբովյան փողոց 9-րդ փակուղի, 1/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարգարիտ Հարությունի Գրիգորյանի /ծնվ․1962թ․/, Հրանուշ Վաչիկի Սարգսյանի /ծնվ. 1981թ/, Արսեն Վաչիկի Սարգսյանի /ծնվ.1982թ/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը բնակարանի, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակարան` 53,0քմ կառուցված 1995թ, ԲՊ՝ 22,0քմ կառուցված 1995թ, աստիճան՝ 6,2քմ կառուցված 1999թ./: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Մարգարիտ Հարությունի Գրիգորյանի /ծնվ․1962թ․/, Հրանուշ Վաչիկի Սարգսյանի /ծնվ. 1981թ/, Արսեն Վաչիկի Սարգսյանի /ծնվ.1982թ/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Ջրարբի Խ. Աբովյան փողոց 9-րդ փակուղի, 1/2 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: