Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «Թոփալյան» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում գտնվող 04-035-0154-0324 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,00947 հա գյուղատնտեսական արտադրական հողատարածքը և նրանում առկա 80.5քմ արտաքին մակերեսով արտադրական շինությունները օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-035-0154-0324 կադաստրային ծածկագրով 0.00947 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի և 80.5քմ արտադրական շինության համար 2430000 / երկու միլիոն չորս հարյուր երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |