Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Առատաշեն գյուղի բնակիչ՝ Արշալույս Ենոքյանի դիմումը իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «Ավագ Ավագյան Գագիկի» ԱՁ /վկայական N 0331/ 2024 թվականի դեկտեմբերի 03-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Արշալույս Վազգենի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող 04-013-0028-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0.0597 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայք, գյուղ Առատաշեն, Կոմիտասի փողոց, 10/1, 0,06 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Առատաշեն, Կոմիտասի փողոց, 10 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։