Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ի լիազորված անձ Վահե Չոմարյանի 2022 թվականի մայիսի 17–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական նշանակության 1.1159 հա (ծածկագիրը՝ 04-064-0222-0160, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |