Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՄԱՐԻԱՄ ԳՈՒՐԳԵՆԻ ՋԱՄԱԼՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 18-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20245H3DTS), շինությունը իրականացրած անձի` քաղաքացի Մարիամ Ջամալյանի 2025 թվականի հունվարի 20-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղում գտնվող 520,0քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 225,6քմ արտաքին մակերեսով պահեստը ճանաչել Արաքս համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Կարեն Մաչանյան» Ա/Ձ–ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Գրիբոյեդով, Էջմիածնի խճուղի փողոց,  15/1 հասցեն:

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Մարիամ Գուրգենի Ջամալյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Մարիամ Գուրգենի Ջամալյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Արաքս համայնքի, Գրիբոյեդով գյուղի, Էջմիածնի խճուղի փողոց, 15/1 հասցեում գտնվող 0,052հա /կադաստրային ծածկագիր 04-035-0154-0019/ մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է արտադրական նշանակության շինությունների 1քմ-ի համար` 2418 Հայաստանի Հանրապետության դրամ: 2418*225,6քմ=545501 /հինգ հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր մեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Գրիբոյեդով գյուղի N900325003474 հաշվեհամարին:

5. 1քմ հողամասի օտարման վճարը օժանդակ նշանակության կառույցների համար` 1221 Հայաստանի Հանրապետության դրամ,  1221*520,0քմ=634920 /վեց հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր քսան/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Գրիբոյեդով գյուղի N900325166131 հաշվեհամարին: Վճարման ենթակա է ընդամենը 545501+634920=1180421 Հայաստանի Հանրապետության դրամ:

6. Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a15be802-b39f-4022-89a9-614f70424be0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner