Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Հայկ Բադալյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ Հայկ Նվերի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող /04-033-0222-0012/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 376.8քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2.3քմ արտաքին մակերեսով սանհանգույցը, 155.1քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 0.7քմ արտաքին մակերեսով պարիսպը՝ համաձայն «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024HDUETJ:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ շինությունների 1քմ-ի համար 853,2 Հայաստանի Հանրապետության դրամ, 1422*376.8քմ=535810 /հինգ հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր տաս/ Հայաստանի Հանրապետության դրամ, 853,2*158.1քմ=134891 /մեկ հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր իննսունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 535810+134891=670701 /վեց հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր մեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 670701 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Գայ գյուղի N900325165158 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: