Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 14–րդ ենթակետով, հիմք ընդունելով Աննա Անդրանիկի Պետրոսյանի 2025 թվականի հունվարի 19–ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 22-ի N5 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Ա․ Խաչատրյան 2 փկղ․, 2շ․, թիվ 2 բնակարանի բնակիչ Աննա Անդրանիկի Պետրոսյանի /ծնված՝ 25․09․1952թ․, ն/ք՝ 015557382, տրված 05․03․2024թ․–ին 057–ի կողմից/ նկատմամբ սահմանել պատրոնաժ (օգնական)՝ պատրոն նշանակելով իր որդուն՝ Սարգիս Հայկազի Կարապետյանին /ծնված՝ 16․11․1993թ․, անձնագիր՝ AT0521948 տրված 13․07․2020թ․–ին 057–ի կողմից/։
2. Սարգիս Հայկազի Կարապետյանին վերապահել ի շահ իր մոր՝ Աննա Անդրանիկի Հայրապետյանի, առանց հատուկ լիազորագրի, կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: