Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Խորոնք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության ` 04-050-0131-0009 ծածկագրով 1.1137 հա այլ հողատեսքը 25 տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
- Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 1.1137 հա-ի համար` 40000 ՀՀ դրամ, մրցույթի մեկնարկային քայլը` 2000 ՀՀ դրամ:
- Մասնակցության վճարը սահմանել 10000 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|