Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Արաքս համայնքի երեխաներին նվերներ գնելու նպատակով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Հունիսի 1-ի Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ կապված Արաքս համայնքի վարչական տարածքի մանկապարտեզներում (դրաբացակայությանդեպքում նախակրթարաններում) միջոցառումներ կազմակերպելու համար ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի բյուջեի 8.2.4-ի /մշակութային այլ ծրագրեր/ 4239 հոդվածից հատկացնել 985.000 /ինը հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |