Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 12–րդ ենթակետը և Ա/Ձ Սուրիկ Նավասարդյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել Ա/Ձ Սուրիկ Նավասարդյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում 2024 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եսամսյակներին կազմակերպել և իրացնել հանրային սնունդ։
2. Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 12–րդ ենթակետի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: