Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «Մենեջմենթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 04-086-0005-0089 կադաստրային ծածկագրով 0,1053 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքը օտարել աճուրդային կարգով։ 2․ Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-086-0005-0089 կադաստրային ծածկագրով 0,1053 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքի համար 1800000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: 4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն: 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 0,1053 հա բնակավայրերի նշանակության հողատարածքը աճուրդային կարգով օտարելու մասին» N28-Ա որոշումը: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |