Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 31–րդ հոդվածի 9–րդ մասով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 158–րդ, 161-րդ, 163-րդ և 164-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11–ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 18․1–րդ կետը և Վանուշ Հայրապետյանի 2025 թվականի հուլիսի 25–ի դիմումը․
Որոշում եմ՝
1. Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական ղեկավար Վանուշ Հայրապետյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի մի մասը՝ 18/տասնութ/ աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 30-ից օգոստոսի 22-ը ներառյալ։
2. Ջրառատ գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակել Արաքս համայնքի ղեկավարի օգնական Միսակ Միսակյանին։
3. Վանուշ Հայրապետյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի օգոստոսի 25–ից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: