Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 մարտի 2023 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի բնակիչ Լիլիա Աշոտի Դանիելյանը /ծնվ. 1938թ./  դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Առատաշեն գյուղի Կոմիտասի փողոց թիվ 58 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրի` 2022թ-ի թիվ 3503 սեղանամատյանի/ 0,1518հա   հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ  իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը և  օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 15.05.2001թ., հողամասը ընդգրկված  չէ  ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի Կոմիտասի փողոց թիվ 58 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լիլիա Աշոտի Դանիելյանի /ծնվ. 1938թ./, Տիգրանուհի Հովհաննեսի Խաչատրյանի /ծնվ.1969թ./, գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0.1518 հա  հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /ծածկած մուտք` 97,5քմ կառուցված 1975թ, բնակելի տուն` 45,0քմ կառուցված 1975թ, բնակելի տուն`41,2քմ կառուցված 1975թ, բնակելի տուն` 47,7քմ կառուցված 1975թ, բնակելի տուն` 54,7քմ կառուցված 1975թ, բնակելի տուն` 16,2քմ կառուցված 1975թ, բնակելի տուն` 11,8քմ կառուցված 1975թ, բաց պատշգամբ` 55,3քմ կառուցված 1975թ, լողավազան` 11,3քմ կառուցված 1984թ, պահեստ` 20,7քմ կառուցված 1984թ, մառան` 17,9քմ կառուցված 1984թ, ծածկ` 14,9քմ կառուցված 1984թ, ջերմոց` 116,2քմ կառուցված 1984թ, զուգարան` 0,9քմ կառուցված 1984թ./: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերի, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթական են ճշտման համապատասխան որակավորման ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Լիլիա Աշոտի Դանիելյանի /ծնվ. 1938թ./, Տիգրանուհի Հովհաննեսի Խաչատրյանի /ծնվ.1969թ./.սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ  շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Առատաշեն, Կոմիտասի փողոց թիվ 58 հասցե:

5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner