Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 21-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրաետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N153-Ա որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում գրանցել Արաքս համայնքի սեփականության իրավունքը ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում գտնվող 04-085-0065-0011 կադաստրային ծածկագրով Երկաթուղայինների փողոցի 5-րդ շենքի 17 բնակարանի տակ գտնվող 123.6 քմ. մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
Իրավունքի պետական գրանցումից հետո հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024թ. հոկտեմբերի 17-ի թիվ 153-Ա որոշումը, ինչպես նաև Արաքս համայնքի ղեկավար Ղ. Ղազարյանի 2024թ. հոկտեմբերի 17-ի N 1504-Ա որոշումը վերը նշված հողամասն ուղղակի վաճառքով օտարել սեփականատեր Ալվարդ Կարապետի Հարությունյանին մեկ հարյուր հիսուն հազար ինը հարյուր տասնվեց ՀՀ դրամ կադաստրային արժեքով: