Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34–րդ հոդվածի 1–ին մասով․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «2023 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «դ․երկկողմանի ծնողազուրկ, 44 օրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների երեխաների ,ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար՝ անվճար»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |