Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման հավելվածի 44-րդ կետի «ը» ենթակետով, հիմք ընդունելով «Ֆրստ Քոնստրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրեն Արման Այվազյանի 2022 թվականի հունիսի 2-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող Հայկաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-056-0334-0002 ծածկագրով 0.71337 հա և 04-056-0335-0010 ծածկագրով 6.52837 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը տրամադրել «Ֆրստ Քոնստրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ին վարձակալության 25 տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
2.Վարձակալության տրամադրման վարձավճարի չափ սահմանել 1.0հա-ի համար 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |