Սույն թվականի մարտի 24-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, ոլորտային պատասխանատու ղեկավարների և համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները:
Քննարկվեցին համայնքին վերաբերող կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ֆինանսական և այլ բնույթի մի շարք հարցեր։
Ստորաբաժանումների ղեկավարների կողմից բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի կողմից տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։ |