Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Ռոմա Իշխանյանի լիազորված անձ Գագիկ Գրիգորյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում քաղաքացի Ռոմա Գեորգիի Իշխանյանին, Կարինե Հակոբի Իշխանյանին, Նարինե Ռոմանի Իշխանյանին, Մարինա Ռոմանի Իշխանյանին, Գայանե Ռոմանի Իշխանյանին սեփականության իրավունքով պատկանող /04-085-0047-0003/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 74,16քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 9,0քմ մակերեսով ծածկը, 1,74քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Ստանիսլավ Սաֆարյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024KLLX8Z։
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 725,4 Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*74.16քմ=89659 /ութսունինը հազար վեց հարյուր հիսունինը/ Հայաստանի Հանրապետության դրամ, 725,4*10.74քմ=7791 /յոթ հազար յոթ հարյուր իննսունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը 89659+7791=97450 /իննսունյոթ հազար չորս հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ։
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 97450 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Ջրառատ գյուղի N900325182153 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: