Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հուլիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՋԻԿ ՍԱՄՍՈՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի բնակիչ Քաջիկ Սամսոնի Վարդանյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Ջրարբի գյուղի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 5/1 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 18.03.1994թ. թիվ 1 որոշման հիման վրա / 0,08հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0347հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 5/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Քաջիկ Սամսոնի Վարդանյանի /ծնվ.1958թ./, Կարինե Գառնիկի Վարդանյանի /ծնվ.1960թ./, Գարիկ Քաջիկի Վարդանյանի /ծնվ. 1980թ./, Նորայր Քաջիկի Վարդանյանի /ծնվ.1982թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0,08հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0347հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 76,5քմ կառուցված 1997թ, բնակելի տուն՝ 35,9քմ կառուցված 1997թ, բնակելի տուն՝ 12,3քմ կառուցված 1997թ, բնակելի տուն՝ 9,5քմ կառուցված 1997թ, խորդանոց՝ 6,7քմ կառուցված 1997թ, ծածկ` 30,5քմ կառուցված 1997թ, անասնաշենք` 54,2քմ կառուցված 1997թ, ծածկ` 30,5քմ կառուցված 1997թ,պարիսպ՝ 2,6քմ կառուցված 1997թ, /: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Քաջիկ Սամսոնի Վարդանյանի /ծնվ.1958թ./, Կարինե Գառնիկի Վարդանյանի /ծնվ.1960թ./, Գարիկ Քաջիկի Վարդանյանի /ծնվ. 1980թ./, Նորայր Քաջիկի Վարդանյանի /ծնվ.1982թ./սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Ջրարբի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 5/1 հասցե:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝179bdc07-17c4-4ea7-81c9-2a2e07f0dd7b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner